Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ձեր կարծիքով` Բաքվի տոնածառն են զարդարո՞ւմ էդ զենքերով». Սյուզի Բադոյան

17:48, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
«Ձեր կարծիքով` Բաքվի տոնածառն են զարդարո՞ւմ էդ զենքերով». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խելահեղ վազքով նորակառույցում տներ են առնում, ոմանք ավտոներ, բրենդային կայֆեր: Ոմանք էլ Քաթար-ֆուտբոլ են կպցնում` հարիֆներիս հաշվին. բուդ ...լույս...

Երևանի սրտից «Ողջո՛ւյն Եվրոպա», են գոռում խանդավառ ղզիկ ձայնով: Իդիոտնե՛ր, հիմա շքեղությունը ձեր ապրելն ա, ընդամենն առանց կրակոցի արթնանալ-քնելը, բայց սա էլ օրերի հարց ա: Իրենք բիզնեսկլասսով թռնող բոմժեր են, ում վրա եք հույսներդ դրել, ո՞ւմ:

Անզեն զինվորը սառը հողին կուճուրած թշնամու շարժն ա հսկում, անտուն անօթևաններն անապագա նստել, գժերի մանաթին են սպասում, թե մի կացարան առնեն, որ չարտագաղթեն լրիվ դատարկվենք: Ազիկները F16 կործանիչների մեծ խմբաքանակ են Թուրքիայից ստացել, կարդացեք: Ու ձեր կարծիքով` Բաքվի տոնածառն են զարդարո՞ւմ էդ զենքերով, հա՞»:

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
| | |
5989 | 0
Facebook