Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հետաքրքիր է

«Մանկական Եվրոտեսիլ»-ը վերակենդանացրեց ավանդական հոլ խաղը

22:54, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Մանկական Եվրոտեսիլ»-ը վերակենդանացրեց ավանդական հոլ խաղը

Այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրոտեսիլ»-ի խորհրդանիշ է ընտրվել հին ավանդական հոլ խաղը, որը վաղուց էր դուրս եկել ժամակակից երեխաների առօրյա խաղացանկից՝ իր տեղը զիջելով ավելի ժամանակակից, տեխնոլոգիապես հարուստ խաղերին։ «Պտտիր հրաշքը» խորագիրն ստացած այս տարվա մրցույթի միջոցով հոլ խաղի նկատմամբ առաջացել է մեծ հետաքրքրություն, կազմակերպիչները ոչ միայն որպես մրցույթի խորհրդանիշ են ներկայացրել խաղը, այլ նաև վերակենդանացրել են խաղի կանոնները, որոնք պարբերաբար ցուցադրում ու բացատրում են տարբեր հոլովակների կամ հանդիպումների միջոցով: Այսօր արդեն շատ վաճառակետերում կարելի է տեսնել ինչպես հին, այնպես էլ «Եվրոտեսիլ»-ի խորհրդանիշը հանդիսացող հոլեր:
     Ինչպե՞ս էին հնում խաղում հոլ
     Խաղի մասնակիցների թիվն անսահմանափակ էր։ Խաղի համար անհրաժեշտ էր կոնանման, մետաղե ծայրով փայտե հոլ, ոլորած պարան՝ հանգույցով։ Հանգույցը անցկացվում է մատին, իսկ պարանը փաթաթվում է հոլի վրա։ Խաղացողը կտրուկ շարժումով հոլը նետում է գետնին՝ բացելով պարանը։ Հոլն սկսում է պտտվել գետնին։ Մինչև խաղի սկիզբը գետնին փոսիկ է փորվում, իսկ կողքը դրվում է կոճ (հոլ առանց ծայրի)։ Խաղի իմաստն այն է, որ մասնակիցը պտտվող հոլը պետք է վերցնի ափի մեջ և հարվածի կոճին՝ այնպես առաջ տանելով այն, որ կոճը հայտնվի փոսի մեջ։ Կոճի յուրաքանչյուր հայտնվելը փոսում միավոր է բերում, ամենաշատ միավոր հավաքողն էլ ճանաչվում է հաղթող։ Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն էր։
     Իսկական վարպետները հոլը պտտեցնելու ամենատարբեր հնարքների էին տիրապետում՝ ուժեղ նետում վերևից, պարանի ձգում դեպի հետ, հոլի նետում դեպի օդ և այլն։ հոլերն էլ տարբեր ձևի և տարբեր նյութերից էին լինում, իսկ պատրաստում էին դրանք ճշմարիտ վարպետները, որոնց ամեն թաղում անունով գիտեին:

| | |
4402 | 0
Facebook