Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Լուսավորության միացման հայտարարության մեջ գրված չի, թե երբ է լինելու Լուսավորության միացումը»․ Սերգեյ Սարգսյան

19:06, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Լուսավորության միացման հայտարարության մեջ գրված չի, թե երբ է լինելու Լուսավորության միացումը»․ Սերգեյ Սարգսյան

ArmComedy հումորային հաղորդման համահեղինակ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում ա՞, թե՞ Լուսավորության միացման արարաողության մասին հայտարարության մեջ գրված չի, թե երբ ա լինելու Լուսավորության միացումը։
     /քաղաքապետարանի էջից/ Երևանի քաղաքապետարան /
     Դեկտեմբերի 5-ին` ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող փողոցները
     05.12.2022
     «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող փողոցները։ Մասնավորապես փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից»։

| | |
2310 | 0
Facebook