Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սգո սրահները բնակելի շենքերից առնվազն 70 մետր հեռավորության վրա պիտի լինեն»․ Զոհրաբյան

18:48, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Սգո սրահները բնակելի շենքերից առնվազն 70 մետր հեռավորության վրա պիտի լինեն»․ Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել՝ գրառմամբ. «Սգո սրահները բնակելի շենքերից առնվազն 70 մետր հեռավորության վրա պիտի լինեն. էդպես ամրագրված է ավագանու որոշմամբ, որ երեխաները դպրոց գնալիս կամ բակում խաղալիս դագաղների ու թաղումների միջով չանցնեն։
     Տարիներ շարունակ ես էս խնդիրը բարձրացրել եմ և ոչ մի քաղաքապետի դուխ չի հերիքել բնակելի տների քթի տակից հանել Մոցարտի պախարոննի մարշը։
     Ոնց հասկացա՝ քաղաքապետի աթոռի համար «бои без правил» է սկսվել տարբեր սուպերմենների ու իդիոտկաների միջև։
     Առաջարկում եմ PR տրյուկներ անելու արանքներում նավսյակի հիշել, որ մայրաքաղաքի տարբեր բնակավայրերում ահա էսպիսի լուրջ խնդիր էլ կա։
     Ես չկարողացա էս խնդիրը լուծել, քանզի հպարտ երևանցին գնաց ու իր թավշյա քվեն տվեց Գառնիկ Ազիզյանին»։

2020 | 0
Facebook