Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին». Ալեն Սիմոնյան. #РИАНовости

16:30, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին». Ալեն Սիմոնյան. #РИАНовости

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է ՀՀ-ի նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով, այս մասին երկուշաբթի ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին, փոխանցում է РИА Новости-ն:
     «Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրություններն էական փոփոխությունների ենթարկվեն... Մենք երբեք չենք հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, մենք դրանում շատ անհանգստացած ենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի»,- ասել է Սիմոնյանը:

4701 | 0
Facebook