Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Սահմանամերձ բնակավայրերի երեխաներին ոչ թե տոմսեր է պետք տալ, այլ՝ անվտանգություն». Աստղիկ Մաթևոսյան

15:12, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Սահմանամերձ բնակավայրերի երեխաներին ոչ թե տոմսեր է պետք տալ, այլ՝ անվտանգություն». Աստղիկ Մաթևոսյան

Փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ բնակավայրերի երեխաներին ոչ թե «Մանկական Եվրոտեսիլի» տոմսեր է պետք տալ, այլ՝ անվտանգություն։

Իսկ «հրաշքը մոտեցնում ենք երեխաներին» նախադասությունն ավելի քան անբարոյական է, որովհետև եթե կա մի բան, ինչն այս իշխանությունը մոտեցրել է այդ երեխաներին, դա թշնամու դիրքերն է ու կրակոցների ձայները։

Երբ հենց այս երեխաների ֆիզիկական անվտանգության, առողջության, կրթության, մերթընդմերթ նաև կյանքի հաշվին Հայաստանին շպրտված այս միջազգային ներկայացումն ավարտվի, այդ նույն երեխաների գլխին այնպիսի «հրաշքներ» են փլվելու, որ ոչնչով կոմպենսացնել չի ստացվելու։

Ուստի՝ այս երեխաներից խլված անվտանգությունը մեկ տոմսի գնով մի ծախեք ո՛չ մեր, ո՛չ էլ առավել ևս այդ երեխաների վրա։ Նրանք կմեծանան ու մեծ հույս ունեմ, որ կհիշեն, թե ով իրենցից խլեց իրենց մանկական հեքիաթը»։

| | |
1544 | 0
Facebook