Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը պետք է պատասխան տա ռազմական հանցագործությունների համար». Մակրոն

13:12, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Պուտինը պետք է պատասխան տա ռազմական հանցագործությունների համար». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, CBS News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար:

Հրթիռային հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ռազմական հանցագործություն են, ասել է նա: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ հանցագործությունների համար, Մակրոնը պատասխանել է. «Մենք պետք է հավաքենք ռազմական հանցագործությունների բոլոր ապացույցները: Մենք պետք է գործադրենք օրինական բոլոր նախաձեռնությունները: Այսպիսով, իմ պատասխանն այո է»:

7058 | 0
Facebook