Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճանապարհային երթևեկության վիճակը սարսափելի է». Հակոբ Բադալյան

17:30, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Ճանապարհային երթևեկության վիճակը սարսափելի է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հրապարակի շենքերի վրայի ծակերը հաշվելն իհարկե կարևոր է, շատ կարևոր: Իսկ որևէ մեկը հաշվել է՞, հաշվում է՞ ճանապարհային պատահարների զոհերի թիվը: Դեկտեմբերի 4-ին Աշտարակի կամրջի վրա երեք զոհ՝ երիտասարդ ընտանիք, 3-ամյա երեխայով: Դեկտեմբերի 3-ին մահացու երեք վրաերթ՝ Արարատում, Դիլիջանում եւ Քուչակում:
     Սա ընդամենը անցնող շաբաթ-կիրակի օրերին: Մի քանի օր առաջ ոստիկանության մի ամփոփագիր էր, 4 օրվա ընթացքում 12 զոհ:
     Ճանապարհային երթևեկության վիճակը սարսափելի է, որովհետև չկա դրանով զբաղվող, ու չկա նաև դրանով զբաղվելու հանրային պահանջ: Ճանապարհային կահավորումից մինչև երթևեկության կանոնների վերահսկում՝ խայտառակ վիճակում են»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2936 | 0
Facebook