Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզում իրանական բեռնատար է կողաշրջվել

17:12, կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ.
Սյունիքի մարզում իրանական բեռնատար է կողաշրջվել

Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

3554 | 0
Facebook