Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տասնամյակների մաշվածություն ունեցող ավտոմեքենաներին ևս վերաբերվել ամենայն խստությամբ»․ Րաֆֆի Ասլանյան

02:12, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ.
«Տասնամյակների մաշվածություն ունեցող ավտոմեքենաներին ևս վերաբերվել ամենայն խստությամբ»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 24 ժամերի ընթացքում ևս 6 զոհ միայն ավտովթարներից, այդ թվում՝ 3-ամյա երեխա։ Լավ, այս ամենը որևէ մեկին չի՞ անհանգստացնում, արա դուք նամուս ունե՞ք, վերջ տվեք այս ամենաթողությանը, բոլորի կյանքի հաշվին «հպարտ քաղաքացիներին» լավամարդ լինելու գործելաոճին….։ Անհրաժեշտ է խստացնել մոտեցումները, տասնամյակների մաշվածություն ունեցող ավտոմեքենաներին ևս վերաբերվել ամենայն խստությամբ, ավելացնել ծառայության կարգախմբերը՝ առանց կաշկանդվելու, որ այդպիսով սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող հայրենակիցները սեփական ընտրազանգվածից կվերածվեն ընդդիմադիրների»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
3367 | 1
Facebook