Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննչական կոմիտեն՝ զինծառայողի հրազենային վիրավորման մասին

15:30, կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ.
Քննչական կոմիտեն՝ զինծառայողի հրազենային վիրավորման մասին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
     Նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ. Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:
     Կատարվում է նախաքննություն:
     Միջոցներ են ձեռնարկվում կատարվածի պատճառները, հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Աղբյուրը` ՀՀ ՔԿ
3750 | 0
Facebook