Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը որևէ արդարացում չունեն». Նորայր Նորիկյան

15:00, կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ.
«Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը որևէ արդարացում չունեն». Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 20:00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
     Իմ խորին համոզմամբ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը որևէ արդարացում չունեն, լրջորեն խարխլում են կանոնադրական հարաբերությունները և խոսում են բանակում գոյություն ունեցող ոչ ֆորմալ ինստիտուտների ու անառողջ մթնոլորտի գոյության մասին:
     Եթե անկեղծ, ես չեմ տեսնում, որ պատերազմից հետո բանակում իրականացվում են այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնովին կփոխեին մեր բանակի զարգացման ընթացքը:
     Դուք ի՞նչ եք անում:
     Այսպես չի կարելի շարունակել ու վերջ…»:

2870 | 1
Facebook