Երգիչ Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգում համերգի ժամանակ ընդհատել է երգը, ձեռքերը դրել ծնկներին, նետել բարձրախոսն ու լքել բեմը։
Ավելի ուշ սոցկայքի իր էջում նա գրել է, որ վատառողջ է։ «Մենք անպայման նորից միասին երգելու ենք։ Եվ դա կլինի լավագույն օրը»,- նշել է Լեպսը: