Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանափոխությունը Հայաստանում միակ հանգուցալուծումն է»․ Նարինե Դիլբարյան

02:12, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
«Իշխանափոխությունը Հայաստանում միակ հանգուցալուծումն է»․ Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ԱԺ երեկվա արտահերթ նիստն իր ողջ ահազարհուր ընթացքով, ՔՊ պատգամավորների ելույթների նվաստ բառապաշարով, դողդոջ ձայներով, սեփական նախընտրական ծրագրին դեմ գնալու փաստը անցած դարի տնտեսագետի՝ համատեքստից կտրված խոսքերով բացատրելու տխեղծ ճիգերով ազգային-պետական ողբերգության վերջնական արարն էր: Պետական անկումի ողջ այս դիմակահանդեսին Փաշինյանի ուրվականն էր, ՔՊ խմբակցությանը էլչիբեյականության ճանապարհից քայլ անգամ չշեղվելու հրամայականով: Խամաճիկների մեր թատրոնում ամեն տիկնիկ առանձին խաղավար չունի, բոլորի թելերը մի խաղավարի ձեռքում են, որն ինքն էլ տարբեր թնջուկներով կապված է թուրք-ադրբեջանական գաղափարաբանությանը, զուր էին Էդ, Աղաջանյանի հռետորական հորդորները, թե մենք պետք է խոսենք միջազգային հանրությանը հասկանալի բառապաշարով, տերմինաբանությամբ, այսինքն՝ չօգտագործենք «Արցախի Հանրապետություն, Արցախի կարգավիճակ, Արցախի տարածքների բռնազավթում, Շուշիի թյուրքական հռչակագրի դատապարտում, ազգերի ինքնորոշման սկզբունք» արտահայտությունները, իրականում միջազգային հանրությունն այս եզրույթները կիրառում է, հրաշալի հասկանում, վկան Ֆրանսիայի սենատի բանաձևերը, այս ամենը չի ուզում լսել և ընդունել միայն Ադրբեջանը և Թուրքիան: Մեր էպոսում Մսրա Մելիքը Ձենով-Օհանից և Վերգոներից պահանջում էր, որ ողջ Սասնա ժողովուրդը անց կենա իր սրի տակով, ու միայն Դավիթն էր, որ չանցավ և միայն դրա շնորհիվ կանգուն մնաց Սասնա տունը: Արդեն պարզ է, որ ազեր-թրքական սրի տակով անցածներն ովքեր են և եկել հորդորում են այլոց ևս դառնալ իրենց պես, ՔՊ նախընտրական ծրագիրը, որի շնորհիվ խշխանություն պահեցին, արմատքի փոխել են, որովհետև իրենց նոր տեղեկություններ են տվել: Այդ շարքի հերթական տեղեկությունը չուշացավ դեկտեմբերի 3-ին՝ կեսօրին, ազերիները Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ: «Իրենց հանքավայրերի ու ընդերքի» հարցն են բարձրացանում, որովհետև իրենց թրի տակով անցածների ձայնն են վերստին լսել, հավատարմության հավաստիացում են ստացել ու փողոց են փակում, 2018-ի ՔՊ փորձի փոխանակում են անում: Իշխանափոխությունը Հայաստանում միակ հանգուցալուծումն է»:

| | |
3087 | 2
Facebook