Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը վերջնականապես հաստատել է որոշումը

11:42, կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ.
ԵՄ-ը վերջնականապես հաստատել է որոշումը

ԵՄ-ն ավարտել է Ռուսաստանից նավթի գնի վերին շեմը բարելի դիմաց 60 դոլար սահմանելու որոշման հաստատման ընթացակարգը, ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում։

Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են հում նավթին, նավթային յուղերին և բիտումային ապարներից ստացված նավթամթերքներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ G7-ի երկրներն ու Ավստրալիան միացել են ԵՄ-ին՝ ծովով փոխադրվող ռուսական հում նավթի գների շեմ ընդունելով մեկ բարելի դիմաց 60 դոլարը: ՌԴ-ն արձագանքել էր այդ որոշմանը՝ ասելով, որ չեն ընդունի նավթի գնի առավելագույն շեմը:

6432 | 0
Facebook