Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքը Սնոուդենին և Ասանժին ներում շնորհելու վերաբերյալ հարցում է հրապարակել

10:42, կիրակի, 04 դեկտեմբերի, 2022 թ.
Մասքը Սնոուդենին և Ասանժին ներում շնորհելու վերաբերյալ հարցում է հրապարակել

Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասքը Twitter-ի իր էջում հարցում է հրապարակել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին և WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում շնորհելու վերաբերյալ:
     «Կարծիք չեմ հայտնում, բայց խոստացել եմ այս հարցումն անցկացնել. պե՞տք է արդյոք Ասանժին և Սնոուդենին ներում շնորհել»,- գրել է նա:

Հարցին կարելի է պատասխանել «այո» կամ «ոչ»։

6401 | 0
Facebook