Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի մեկնարկային խաղում Նիդերլանդների հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն ու դարձավ առաջինն, ով անցավ Կատարի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Դեկտեմբերի 3-ին Կատարի մայրաքաղաք Դոհայի Khalifa International Arena-ում կայացած խաղն ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ Նիդերլանդների։
Քառորդ եզրափակիչում Նիդերլանդները կխաղա Արգենտինա-Ավստրալիա 1/8 եզրափակիչի հաղթողի հետ։
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կտևի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարը, որին մասնակցում են մոլորակի լավագույն հավաքականներից 32-ը, տեղի է ունենում 5 քաղաքների ութ մարզադաշտերում։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Լուսայլի Ազգային մարզադաշտում: