Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

21:00, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Սպիտակի, Վանաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

5674 | 0
Facebook