Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան հրթիռային ականակիրը մտել է Հելսինկիի նավահանգիստ

19:00, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
Ամերիկյան հրթիռային ականակիրը մտել է Հելսինկիի նավահանգիստ

Ամերիկյան USS Paul Ignatius հրթիռային նավը մտել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի նավահանգիստ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ վեցերորդ օպերատիվ նավատորմը։

Այնտեղ են ժամանել նաև ֆրանսիական և գերմանական նավատորմի ռազմանավեր։
     USS Paul Ignatius (DDG 117) ժամանել է Հելսինկի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ նշանավորելով նավի մասնակցության ավարտը Freezing Winds հրամանատարական զորավարժություններին:

USS Paul Ignatius-ը կոչվել է Պոլ Իգնատիուսի պատվին, ով 1967-1969 թվականներին եղել է պաշտպանության նախարարի օգնական ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմում։ Նավի երկարությունը 160 մ է, լայնությունը՝ 20, արագությունը՝ 31 հանգույց (ժամում 57 կմ)։ Ականակիրն ունի 380 հոգանոց անձնակազմ։

7383 | 0
Facebook