Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին». Դավիթ Բաբայան

14:42, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
«Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին». Դավիթ Բաբայան

Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին:

Նա նկատել է, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,- շեշտել է արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ:

3200 | 2
Facebook