Խնդրում ենք սպասել...

Համացանց

Անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ. ԱՀ ԱՆ

14:36, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
Անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ. ԱՀ ԱՆ

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
     Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:
     Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների­ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը:

Աղբյուրը` ԱՀ ԱՆ
3154 | 0
Facebook