Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքացիական հագուստով են արել, որ պաշտոնապես խնդիր չունենան ՌԴ-ի հետ». Հոխիկյան

14:30, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
«Քաղաքացիական հագուստով են արել, որ պաշտոնապես խնդիր չունենան ՌԴ-ի հետ». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.

«Արցախի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարը:

Բոլորիս համար պարզ է, որ դա Ադրբեջանի հերթական սադրանքն է մարդկանց մեջ վախ և խուճապ առաջացնելու համար։ Քաղաքացիական հագուստով թուրքերով են արել, որ պաշտոնապես խնդիր չունենան ՌԴ հետ, քանի որ ամբողջ այդ ճանապարհի վերահսկողությունը և անվտանգությունը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տակ է։

Իրականում սա քաղաքական տեսանկյունից էժանագին ու կարճաժամկետ քայլ է։ Ժամերի ընթացքում ճանապարհը կբացվի, պարզապես շատ հայերի մոտ էլի խուճապ կառաջանա, թե թուրքերը ճանապարհը փակել են։

Այսպիսի քայլեր էլի կլինեն, այլ սադրանքների էլ կդիմեն, աստիճանաբար կպատրաստվեն 2025-ի բախմանը։

Մենք էլ պիտի գոտիներս ձգենք, չվախենանք թշնամու սադրանքներից ու պատրաստվենք»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
3717 | 0
Facebook