Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի. նա երկտող է թողել

11:24, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի. նա երկտող է թողել

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է եղել՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», մյուսի վրա՝ «մահվանս մեջ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս-ն է։

8944 | 0
Facebook