Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի գյուղերից մեկում 2.5 տարեկան տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

22:26, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
Արմավիրի գյուղերից մեկում 2.5 տարեկան տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։

Երեխան Արմավիրի մարզի բնակիչ՝ 2.5 ամսական Աղասի Դ-ն է։

Վերջինիս մայրը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում նկատել է, որ երեխան անշարժ է և չի արձագանքում իր ձայնին, որից հետո երեխային տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ նա մահացած է։

Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

3894 | 0
Facebook