Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկու ֆրակցիաների անունից ասեք, որ սխալ եք եղել վարչապետին մեղադրելով»․ Արման Եղոյան

15:42, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
«Երկու ֆրակցիաների անունից ասեք, որ սխալ եք եղել վարչապետին մեղադրելով»․ Արման Եղոյան

«Եթե մենք այս տեքստն այսպես ընդունեցինք, խոստանո՞ւմ եք, որ ներողություն եք խնդրելու ձեր ասածների համար։ Եթե դուք հիմա ներողություն խնդրեք, ասեք չէ, սխալ ենք արել, խոսքերը պատերազմի չեն բերում, վարչապետը սխալ չի արել, որ ասել է «Արցախը Հայաստան է և վերջ», ես կողմ կքվեարկեմ այս տարբերակին։ Պաշտոնապես երկու ֆրակցիաների անունից ասեք, որ մենք սխալ ենք եղել՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը ասելու համար, որովհետև դուք հիմա նույն տեքստն եք բերել, ասում եք մի հատ էլ ասենք»,- իր ելույթում դիմելով ընդդիմադիրներին՝ ասել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ քվեարկության է դրվել «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը ընդունելու մասին» հարցը: Ձայների 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ այն չի ընդունվել։

3036 | 1
Facebook