Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չստացան

15:00, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
«Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չստացան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթին մասնակցության հայտեր էին ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ն, «ՇԱՆԹ» ՍՊԸ-ն, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն:

Մրցույթի արդյունքում «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա հեռուստաընկերություն) և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն հաղթող չճանաչվեցին: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը:

3060 | 0
Facebook