Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք». Արթուր Ղազինյան

16:18, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
«Աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք». Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Աշխարհից մի բողոքեք. աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք ու դա փաստ է:

Անցած տարվա ընտրությունները շատ խորքում համապետական հանրաքվե էր, որին դրված էր մեկ հարց. համաձա՞յն եք Արցախը հանձնել ադրբեջանին: Իսկ ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերը, նույն աշխարհի աչքերում, ընդամենը դեմոքրսի էր, որտեղ ընդդիմությունը, լինելով «ազգայնական ու ռևանշիստական», պայքարում էր խաղաղության դեմ ու պատերազմ էր ուզում:

Հ. Գ. Լավրովը բողոքելու և դժգոհելու իրավունք չունի, քանի որ իր ղեկավարը, բացառապես իր շահերից ելնելով ու Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով, վերջին երկու տարիների ընթացքում առնվազն երեք անգամ փրկել է Փաշինյանի իշխանությունը կործանումից...»:

2324 | 1
Facebook