Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը». Հասմիկ Պապյան

09:36, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
«Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը». Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ո՛չ Փարիզ, ո՛չ էլ Նյու Յորք... Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում: Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել... Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը. նրանք, ի տարբերություն ձեզ, հիշողություն ունեն…»:

Աղբյուրը` Հասմիկ Պապյան
7225 | 0
Facebook