Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հարցազրույցներ

«Կարող ես գնել զրահատեխնիկա և հրետանի, բայց եթե ՀՕՊ չունես, գնումներդ կարող են ջարդոնի վերածվել». Տիգրան Աբրահամյան

00:30, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
«Կարող ես գնել զրահատեխնիկա և հրետանի, բայց եթե ՀՕՊ չունես, գնումներդ կարող են ջարդոնի վերածվել». Տիգրան Աբրահամյան

Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ակտիվացման, հայկական կողմի պատրաստվածության մակարդակի և հարակից հարցերի մասին «Ֆակտոր»-ը զրուցել է ռազմական փորձագետ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

— Պարոն Աբրահամյան, մենք ամեն օր լսում ենք, որ կրակոցներ կան ադրբեջանական կողմից։ Ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ներկայացնում հայկական կողմին։ Բայց մենք չենք պատկերացնում՝ ի վերջո, ինչ է կատարվում։ Արդյո՞ք մարտեր են ընթանում, ի՞նչ է կատարվում։

— Իրականում չնայած լարվածությունը առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում առկա է՝ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի Հանրապետության մասով, բայց, ըստ էության, մարտեր չեն ընթանում։ Դրանք չենք կարող որպես մարտեր որակել։ Կա կոնկրետ նպատակային կրակ, որ բացվում է առաջնագծի տարբեր հատվածներում, ինչի նպատակն է Ադրբեջանի կողմից մեծացնել լարվածությունը և վնաս պատճառել հայկական զինուժին։

— Իշխանությունը պարբերաբար ասում է բարեփոխումների մասին, խոսվում է նաև զենքի գնումների մասին։ Արդյո՞ք զենքի գնումներ, համալրումներ կան հիմա։

— Պաշտպանության նախարարության հետ բավական ակտիվ գրագրության մեջ եմ։ Կան տեղեկություններ, որոնք գաղտնիության ներքո են գալիս, և ես բնականաբար դրանց մասին հանրային կարծիք չեմ արտահայտում։ Կան հարցեր, որոնք հրապարակման ենթակա են։ Եթե ամփոփիչ ասեմ, ապա ուղղություններն ինձ չեն բավարարում, որովհետև դու կարող ես գնել մեծ թվով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, բայց եթե այս իրավիճակում չունես անհրաժեշտ ՀՕՊ համակարգ, ապա քո բոլոր գնումները կարող են երկու ժամվա ընթացքում ուղղակի ջարդոնի վերածվել։ Այս վերջին ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի հիմնական խոցման օբյեկտներից էին հակաօդային պաշտպանության միջոցները։ — Մենք գիտե՞նք այն երկրները, որոնցից կարողանում ենք զենք գնել։

— Ես ինքս մի քանի պաշտոնական հարցում արել եմ պաշտպանության նախարարությանը՝ տարբեր երկրներից ձեռք բերվող զինատեսակների և առհասարակ ծավալի մասով։ Որոշակի գաղտնիության էլեմենտներ հաշվի առնելով՝ կարճ պատասխանեմ․ ես ինքս բավարարված չեմ սպառազինության այն տեսականուց, որը մատակարարվելու է։ Ոչ թե նրա համար, որ դրանց մեջ բոլորը անորակ են կամ որևէ խնդիր չեն կարող լուծել, այլ առաջնահերթությունները հաշվի առնված չեն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Կարող ես գնել զրահատեխնիկա և հրետանի, բայց եթե ՀՕՊ չունես, գնումներդ կարող են ջարդոնի վերածվել». Տիգրան Աբրահամյան
| | |
1975 | 0
Facebook