Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հետաքրքիր է

Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում

23:18, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում

Օրերս Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդես, որտեղ տարբերի դարերի ձեռագրերի, պատկերների միջոցով ներկայացված է պատմության մեջ առաջին երկու քրիստոնյա արքաների՝ Կոստանդին Մեծի և Տրդատ Մեծի հանդիպման պատմությունը: «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ․ Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են գրավոր աղբյուրներով և պատկերներով մեզ հասած այն տեղեկությունները, որոնք վերաբերում են երկու թագավորների հանդիպման պատմությանը և երկու երկրների միջև կնքված «սիրո և միաբանության» դաշինքին, որն անցնելով դարերի միջով՝ հարստացել է զանազան պատումներով, նկարազարդվել է և ի վերջո սրբազնացվել։ Առաջին անգամ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսն է նկարագրել այս հանդիպումը, իսկ հետագայում 9-11-րդ դարերում և Կիլիկիայի թագավարության շրջանում է հանգամանալից անդրադարձ եղել, ընդարձակվել, վերափոխվել այս պատմությունը, քանի որ անհրաժեշտություն կար նորից հղում կատարել Բյուզանդական կայսրության հետ այս դաշինքին՝ նոր ձևավորվող Ռուբինյանների թագավարության համար խաչակրաց պետությունների և Հռոմի պապական աթոռի աջակցությունը ստանալու ակնկալիքով։
     Ցուցադրության կորիզը Մատենադարանում պահվող Բաղեշում նկարազարդված 16-րդ դարի մի ձեռագիր է, որտեղ առաջին անգամ պատկերագրորեն է մեկնաբանվել երկու արքաների հանդիպումը, իսկ հետագայում այս պատկերագրությունը ավելի զարգանում և ճոխ է ներկայացվում նոր Ջուղայի միջավայրում:
     Կոստանտին Մեծի և Տրդատ Մեծի հանդիպումը տեղի է ունեցել 4-րդ դարի սկզբներին։ Այս հանդիպումը Հայոց պատմության մեջ մեծ տեղ է ունեցել և մշտապես արծարծվել է մինչև 18-րդ դար։ Ըստ ավանդույթի՝ Տրդատ արքան Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ մեկնել է Հռոմ և հանդիպել Կոստանդին Մեծին, նրանց միջև կնքվել է ռազմական դաշինք՝ անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն ցուցաբերելու համար։
     Ցուցահանդեսը նվիրված է հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
     Ցուցահանդեսը կտևի մինչև 2023 թ․ մարտի 31-ը։

Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում
Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում
Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում
Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում
Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում
Առաջին երկու քրիստոնյա արքաների հանդիպումը և դաշինքը. նոր ցուցադրություն Մատենադարանում
| | |
5668 | 0
Facebook