Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում շարունակում են կատարել Թուրքիայի պահանջը՝ ոչնչացնելով հայկական բանակը». Էդգար Էլբակյան

03:06, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ.
«Հայաստանում շարունակում են կատարել Թուրքիայի պահանջը՝ ոչնչացնելով հայկական բանակը». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Այսօր Սերգեյ Լավրովն արձանագրել է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները դադարել են խոսել Արցախի կարգավիճակի մասին։ Զուգահեռաբար Ադրբեջանն իր բանակը պատրաստում է քաղաքային մարտերի։ Հայաստանում շարունակում են կատարել Թուրքիայի պահանջը՝ «ատեստավորման» և այլ պատրվակներով ոչնչացնելով հայկական բանակը՝ մեր ամենակարևոր ինստիտուտը, իսկ «ազատված» միջոցները մսխել վերահաս արհավիրքից բնակչությանն անտեղյակ պահելուն և սեփական զվարճանքներին՝ այդ ամենը, այդ թվում՝ Արցախի հանձնումը ստորաբար ներկայացնելով որպես «29.8-ն ենք փրկում»։

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
3205 | 0
Facebook