Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կորցնում է իր արդյունավետությունը

22:30, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կորցնում է իր արդյունավետությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն «կորցնում է իր արդյունավետությունը» Ռուսաստանի դեմ դիրքորոշման պատճառով։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵԱՀԿ-ի դիրքորոշման պատճառով կազմակերպությունն ինքնաբերաբար կորցնում է իր արդյունավետությունը։ Եվ կազմակերպությունը կորցնում է ոչ թե խոսքով, այլ գործով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվելու հնարավորությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը նախատեսում է քննարկել Ռուսաստանի սառեցված միջոցների հաշվին Ուկրաինայի վերականգնման վճարումը։

Մինչ այս Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր մոտ 8 մլրդ դոլարի ռուսական ֆինանսական ակտիվների սառեցման մասին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ արգելափակված է նաև վեց կանտոններում գտնվող 15 սեփականություն։

4754 | 0
Facebook