Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հետաքրքիր է

Դեկտեմբերին սպասվող եղանակի մասին

18:36, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
Դեկտեմբերին սպասվող եղանակի մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։
     Նշվում է, որ դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և, հետևաբար, փոքրանում է ցերեկվա տևողությունը:

Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում են ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

«Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն` դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում։ Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Իսկ տեղումների միջին քանակը կազմում է 38մմ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30 սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով:

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։
     Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է․

Երևանում՝ +2...+3°C,
     Արարատի և Արմավիրի մարզերում՝ +1...+2°C,

Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ +1...+2°C, լեռնային շրջաններում՝ -1...-3°C,

Շիրակի մարզում՝ -3...-5°C,

Գեղարքունիքի մարզում՝ -1...-3°C

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ -2...-4°C, նախալեռնային՝ +1...+3°C,

Լոռու մարզում՝ 0...+2°C,

Տավուշի մարզում՝ +2...+5°C,

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ +1...+3°C, լեռնային շրջաններում` 0...-2°C,

Սյունիքի հովտային շրջաններում՝ +4…+7°C, նախալեռնային շրջաններում` 0...+3°C,

Արցախում՝ +4...+7°C։

| | |
7553 | 0
Facebook