Դեկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 69-ամյա Ժ. Ս.-ն էր։
Ըստ նախնական տեղեկության՝ վերջինս իրենց շենքի 7-րդ հարկի իր բնակարանից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։