Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե սրանց պետության հաշվին պետք է բժիշկ հատկացնել, ապա դա պետք է լինի միայն դատաբժիշկ». Էդգար Ղազարյան

20:18, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
«Եթե սրանց պետության հաշվին պետք է բժիշկ հատկացնել, ապա դա պետք է լինի միայն դատաբժիշկ». Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեհաստանի նախագահն իր երկրի Ազգային հավաքականի խաղն Արգենտինայի ընտրանու հետ դիտել է Վարշավայում` նախագահական պալատ հրավիրելով երեխաների, իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, օտար երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար, մեկնել է Կատար։ Կարելի էր պարզապես սրանց ձրիակեր անվանել, սակայն այսքան մարդու կյանք կերած, հայրենակործան ու ազգակործան պատուհասների համար դա կոմպլիմենտ կլինի։

Հ. Գ. Եթե սրանց պետության հաշվին պետք է բժիշկ հատկացնել, ապա դա պետք է լինի միայն դատաբժիշկ։ Սրանց պատիժը չպետք է շատ ուշանա»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
4173 | 2
Facebook