Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը նշել է Իրանի դեմ ուժի կիրառման պայմանները

22:36, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
Բայդենը նշել է Իրանի դեմ ուժի կիրառման պայմանները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է դիմել ռազմական միջամտության՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար, հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին։

«Նախագահն ասել է, որ որպես վերջին միջոց՝ ինքը կհամաձայնի ռազմական սցենարին, եթե դա կօգնի խանգարել Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - ասել է Մալին։

Սակայն, ըստ Մալիի, դրա ժամանակը դեռ չի եկել։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը դեռևս գերադասում է դիվանագիտությունը, քան ուժը։

6128 | 0
Facebook