Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ձմեռային եղանակը չի ազդի ադրբեջանական ծրագրերի վրա». Մովսես Հակոբյան

21:54, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Ձմեռային եղանակը չի ազդի ադրբեջանական ծրագրերի վրա». Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից իրավիճակի էսկալացիայի հնարավորությունը։ Ընդ որում, նա չի կարծում, թե ձմեռային եղանակը կարող է ազդել ադրբեջանական կողմի ծրագրերի վրա։

«Ես դրան անդրադարձել եմ մեկ տարի առաջ, որ դա լինելու է, ավելացնելու բան չունեմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային անհանգստացնող իրավիճակին, ասել է Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարծես թե փակուղի են մտել, նոր ռազմական սադրանքով Ադրբեջանը ի՞նչ նպատակ կարող է հետապնդել, Մովսես Հակոբյանն ասաց․ «Ամեն ինչ շատ պարզ է, Ադրբեջանը, երբ իր նպատակներին քաղաքական ճանապարհով չի կարողանում հասնել, հասնում է ռազմական ճանապարհով»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

6548 | 1
Facebook