Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Միջազգային

Պայթյուն Աֆղանստանի կրոնական դպրոցում. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

19:06, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
Պայթյուն Աֆղանստանի կրոնական դպրոցում. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Աֆղանստանի Սամանգան նահանգի կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 35, վիրավորվել՝ 23 մարդ։ Այս մասին հայտնում է Hasht e Subh Daily հրատարակությունը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Այբակ քաղաքում՝ կեսօրվա աղոթքի ժամանակ։ Մահացածների ու վիրավորների թվի մասին տեղեկությունը հաստատում են տեղի հիվանդանոցի բժիշկները, նրանց մեծ մասը դպրոցի աշակերտներ են։ Պայթյունի պատճառները մնում են անհայտ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ տեղի իշխանությունները թույլ չեն տալիս նկարահանումներ անել դեպքի վայրի մոտ։

| | |
4000 | 0
Facebook