Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանին փոխանցված զինծառայողների դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին». նախարար

17:06, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Հայաստանին փոխանցված զինծառայողների դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին». նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին: «Փորձաքննություններն այս պահին ընթանում են, մոտակա օրերին կունենանք ավարտուն արդյունքներ։ Ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում են իրականացնում, ավարտում և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին»,- ասել է նա:

«Հայաստանին փոխանցված զինծառայողների դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին». նախարար
2158 | 0
Facebook