Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էդքան փողով հնարավոր էր դիրքերի 30 կիլոմետրանոց հատված կարգին կահավորել». Դ. Գրիգորյան

01:00, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ.
«Էդքան փողով հնարավոր էր դիրքերի 30 կիլոմետրանոց հատված կարգին կահավորել». Դ. Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը գրում է. «ՊԱՐԱԼԻԶԱՑՎԱԾ ԵՐԵՎԱՆ
     Մայրաքաղաքի ամանորյա լուսավորության ապահովման համար էնքան փող ծախսվեց, որքանով հնարավոր էր ԶՈւ դիրքերի մի երեսուն կիլոմետրանոց հատված կարգին կահավորել, ամրաշինական լուրջ աշխատանք կատարել ու բետոնակապ անել տղերքի խրամատները։
     Չէ, մենք ստեղ «վախ-վուխ» անենք ամանորյա ձևավորումից, որ տղերքն էլ էնտեղ հանգիստ ծառայեն։ Մենք իրենց թիկունքը սիրուն պետք է պահենք, չէ՞։
     Էս ի՞նչ հիստերիկ ամանորյա տենդ ա։ Կարո՞ղ է սա էլ է ապագա ՔՊ-ական քաղաքապետի վաղաժամ մեկնարկած քարոզարշավին նվիրված ծախս։ Սա արդեն աբսուրդի ա հասնում։
     Մյասնիկյան պողոտան արդեն որերորդ ամիսն է, ինչ ծայրից ծայր մայթեզրը քանդած է։ Փոխանակման ենթակա խողովակները անտեր ու դուս շպրտված փողոցին, բացված փոսերի մոտ զգուշացնող ոչ նշաններ կան, ոչ տարրական արգելափակող լենտեր։ Մի քիչ ուշադրությունդ շեղվեց՝ մեքենային մի անիվը հայտնվեց քաղաքապետարանի փորած փոսի մեջ։
     Առանց այդ էլ խայտառակ խցանումներն էլ ավելի են ահագնանում կրիայի արագությամբ իրականացվող ճանապարհային շինարարությամբ կամ դրանց ենթակառուցվածքների փոփոխությամբ։
     Արդեն շուրջ մի շաբաթ է Աճառյան-Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկը մայրաքաղաքի համայն հյուսիսարևելյան համայնքների հայության համատեղ հավաքույթի վայր է դարձել։ Առավոտյան միամիտ շփոթվում, մտնում ես մեքենայով փողոց ու վերջ․․․ քարի պես կանգնում։ Վարորդներն են արդեն միմյանց դեմքով ճանաչում, ահագին բան ենք հասցնում պատուհաններից իրար հետ քննարկել։
     Չէ․․․ էս սաղ հեչ։ Եվրատեսիլ ենք դիմավորում։ Էնպես էլ մի ծախսվում ենք, կարծես եկող 1000 զբոսաշրջիկն իրենց հետ մի տասը միլիարդ եվրոյի էլ ներդրում են բերելու։
     Առհասարակ մեկը հաշվարկե՞լ է, էսքան ծախսից որքա՞նն է հետ բերվելու մայրաքաղաքի բյուջե։ Թե «пир во время чумы» սկզբունքը միացրել ենք ու տժժում ենք բոլորով։
     Ֆասադային եք էլի, հո զոռով չի։ Էս երկրում չեղավ մի իշխանություն, որը բանը կանի ոչ թե բոլորի աչքը ծակելու ու չոփը գերան ցույց տալու, այլ իրական ու երկարաժամկետ արժեք ձևավորելու համար։
     Ափսոս էս սուրբ հողը, որ ձեր բոլորի պես իշխանիկների ձեռքին դարձավ անապատ»։

8897 | 1
Facebook