Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ նախագահ Արմեն Սարգսյանը լուծել է ճգնաժամը». Վլադիմիր Վարդանյան

14:42, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ նախագահ Արմեն Սարգսյանը լուծել է ճգնաժամը». Վլադիմիր Վարդանյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր կառավարման ձևի ընտրության հարցը: ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր խոսքում նշել է․ «Ես շատ կուզենայի, որ նախագահը ճգնաժամերի կարգավորման հարցերում էական դերակատարություն ունենար, բայց գոնե մի հատ դեպք բերեք էլի, որ նախագահը, խոսքը վերաբերում է Արմեն Սարգսյանին, մի հատ ճգնաժամային լուծում է առաջարկել, ընդհակառակը, մեր կարծիքով մշտապես խորացրել է ճգնաժամերը այն պարագայում, երբ բազում անգամներ, ես անձամբ իրեն դիմել եմ, ասել եմ՝ դուք երկրի սուվերենն եք, դուք պետք է լուծում գտնեք․ ստացել ենք ավելի վատ պատասխաններ, ավելի վատ լուծումներ»։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների նիստը:

«Կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ նախագահ Արմեն Սարգսյանը լուծել է ճգնաժամը». Վլադիմիր Վարդանյան
2260 | 1
Facebook