Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է

14:06, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու դիմումով։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։

Պաշտպանը տեղեկացրել է, որ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ արդեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք Ստեփան Գալստյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ «Այս պահին Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, առողջական վիճակը գնահատվում է անբավարար»,- ասել է նրա պաշտպանը։ Թե կոնկրետ ինչ ախտորոշումներ են Ստեփան Գալստյանի մոտ պաշտպանը չնշեց, ասելով, որ դա բժշկական գաղտնիք է։

4418 | 0
Facebook