Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել»․ Արծվիկ Մինասյան

14:48, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել»․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատները վայր դնելուն․ «Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը։ Այո՛, մեզ դեռ չի հաջողվել այն հիմնական նպատակադրումները, որ դրել էինք մեր առաջ, իրականացնել, բայց արդյո՞ք որոշակի արդյունքներ մենք չունենք, սա, խնդրում եմ, չանտեսենք։ Մենք ունեցել ենք արդյունքներ. այս իշխանությունը չի կարողացել իրականացնել թուրք-ադրբեջանական ծրագրերը»,- նշել է Մինասյանը։

«Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների վրա թե՛ ապօրինի գործողություններով, թե՛ կեղծ լուրեր տարածելով։ Ես լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը երբեք ու որևէ պայմաններում ճնշումներին չի ենթարկվելու»,- վստահեցրել է պատգամավորը։

«Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների վրա․ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել»․ Արծվիկ Մինասյան
2179 | 1
Facebook