Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել

12:36, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել

Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման դիվանագիտական գործընթացում և շարունակում է ուղիներ փնտրել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար: Ինչպես հայտնում է «Ազատությունը», երեկ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ բանակցություններից Բաքվի հրաժարվելու պայմաններում արդյոք Վաշինգթոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պլաններ ունի:

«Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ և նաև կիրառում ենք ԵԱՀԿ գործիքակազմը, որը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայեց կարիքների գնահատման թիմ՝ Հայաստանի դիմումով, բայց նաև շատ շատ աջակցում ենք սահմանին ԵՄ ջանքերին»,- շեշտել է Քարփենթերը:

3900 | 0
Facebook