Խնդրում ենք սպասել...

Համացանց

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել». Տիգրան Աբրահամյան

11:48, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունն Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։

Դրանք նախապես եղել են կանխատեսելի և՛ հետախուզական տվյալների, և՛ իրադրային վերլուծությունների առումով, սակայն դրանք կանխելու դիվանագիտական, ռազմական անհրաժեշտ գործիքակազմ չի կիրառվել։

Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»։

3695 | 0
Facebook