Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԲՀԿ-ական նախկին պատգամավորը գազալցակայանը վաճառել է Ճվճվ Արոյի որդիներին. «Հրապարակ»

09:36, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
ԲՀԿ-ական նախկին պատգամավորը գազալցակայանը վաճառել է Ճվճվ Արոյի որդիներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է հարազատ Զովունիում գտնվող սեփական գազալցակայանը։

Ըստ լուրերի՝ գազալցակայանի նոր սեփականատեր են դարձել քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդիները՝ Սարգիս ու Սերժ Վարդանյանները: Հիշեցնենք, որ նրանց մորական պապը՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը՝ Գազի Կոլյան, ինքնասպանություն է գործել 2018 թվականի հուլիսին` իշխանափոխությունից 2 ամիս անց: Բայց բավականին պատկառելի ժառանգություն է թողել դուստրերին ու թոռներին:

Ոմանք ենթադրում էին, որ ժառանգներն արագ քամուն կտան պապի թողած հարստությունը, բայց, փաստորեն, փորձում են բիզնեսով զբաղվել: Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանի դուստրերից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հարսն է` որդու կինը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում

3566 | 0
Facebook