Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ն իր սարքավորումների տերերին կսովորեցնի ինքնուրույն վերանորոգել սմարթֆոնները

23:30, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Samsung-ն իր սարքավորումների տերերին կսովորեցնի ինքնուրույն վերանորոգել սմարթֆոնները

Samsung-ը նախատեսում է թողարկել հավելված, որը կօգնի հարավկորեական ապրանքանիշի սարքավորումների տերերին ինքնուրույն վերանորոգել էլեկտրոնիկան տանը։ Այս մասին լրագրողները տեղեկացել են ընկերության կողմից ԱՄՆ արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակում ներկայացված դիմումից։ Հավելվածից հետևում է, որ ծառայությունը կոչվում է Self Repair Assistant։ Ընկերությունն այն նկարագրում է որպես «բջջային հեռախոսի կիրառական ծրագիր»՝ սմարթֆոնների, խելացի ժամացույցների, պլանշետների և ականջակալների ինքնասպասարկման վերանորոգման և սպասարկման համար։

The Verge-ը ենթադրում է, որ հավելվածը կպարունակի Samsung Galaxy շարքի սարքերի վերանորոգման հրահանգներ։ Ամենայն հավանականությամբ, Self Repair Assistant-ի մշակումը Samsung-ի և iFixit-ի համագործակցության հետևանք է, որը հայտարարվել էր 2022 թվականի սկզբին։

7149 | 0
Facebook