Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է գրոհել ռուսների դիրքերը Զապորոժիեի և Լուգանսկի շրջաններում։ Հարյուրավոր ռուս զինվորներ վիրավորվել են, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում։
«Հաստատվել է նոյեմբերի 27-ին Զապորոժիեի շրջանի Պոլոգի, Տոկմակ և Բասան և Լուգանսկի շրջանի Լուտուգինո բնակավայրերում ռուս զավթիչների կենդանի ուժի կենտրոնացման շրջանների կրակային պարտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոչնչացվել է նաև շուրջ 50 միավոր ռուսական զինտեխնիկա՝ տարբեր տեսակի և զինամթերքի պահեստ։