Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենանողկալին՝ սուտի հեղափոխական դարձած, հիմա էլ ընդդիմադիր դարձած արվեստագետներին լսելն է»․ Վահան Բաբայան

01:12, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
«Ամենանողկալին՝ սուտի հեղափոխական դարձած, հիմա էլ ընդդիմադիր դարձած արվեստագետներին լսելն է»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենանողկալի բաներից մեկը 2018թ․ սուտի հեղափոխական դարձած, իսկ հիմա, իբր, ընդդիմադիր դարձած արվեստագետ իրենց համարող կերպարներին լսելն է։
     Ինչպես թատրոնում կամ կինոյում, այսօր նայում ու մի լավ ծիծաղում ես մի քանի տարի առաջ Նիկոլին աստվածացնող արվեստի սույն գործիչներին:
     Նրանց տեսել, լսել և կարդացել եմ իշխանազավթումից հետո և, իհարկե, չեմ կարող մոռանալ նրանց ձոները ՀՀԿ-ի մասին այն ժամանակ և Նիկոլի մասին 2018-ից հեոո և հատկապես վերջին շրջանում, երբ նույնիսկ միտինգների տեղն եմ երբեմն տեսնում այդ «սկզբունքային» դերասան-արվեստագետներին, կամ կարդում նրանց «ցնցող» ընդդիմադիր գրառումներն ու հարցազրույցերն արդեն այսօր»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
3380 | 0
Facebook