Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանը, հնարավոր է, մեծ ծավալի ագրեսիայի դիմի». Արցախի ՄԻՊ

17:12, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
«Ադրբեջանը, հնարավոր է, մեծ ծավալի ագրեսիայի դիմի». Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 24TV-ի եթերում խոսել է ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման հերթական դեպքին, որի հետևանքով երկու զինծառայող վիրավորում էր ստացել. «Ադրբեջանը, հնարավոր է, մեծ ծավալի ագրեսիայի դիմի. 1 ամսում 13 անգամ հրադադարը խախտվել է: Այս ամսվա ընթացքում արձանագրված բոլոր դեպքերը հստակ ցույց են տալիս, որ միջադեպերն ադրբեջանցիների կողմից ցեղասպան քաղաքականության հետևողականորեն իրականացվող գործողություններ են.... Ադրբեջանը, լայնածավալ ագրեսիաների դիմելուց առաջ, մշտապես ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով լեգիտիմ հիմք ձևավորել, ինչպես իրենք են նշում՝ «պատժիչ» գործողություններ ձեռնարկելու համար, և այս հանգամանքը մտահոգվելու առիթ է տալիս. հնարավոր է՝ պատրաստվում են մեծ ծավալի ագրեսիայի»։

«Ադրբեջանը, հնարավոր է, մեծ ծավալի ագրեսիայի դիմի». Արցախի ՄԻՊ
4096 | 0
Facebook